Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քեզ նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը

Քեզ նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը
23.03.2026 | 12:45

Վերջերս պատահաբար հանդիպեցի երիտասարդ ժամանակների մի ընկերոջ, ով առյուծ ճղող տղայի համբավ ուներ։ Իմացավ, որ իրենց կողմերում հանրային-քաղաքական գործերով եմ, ու թեև մի թունդ հայհոյանք արեց իշխանական վերնախավի հասցեին, բայցևայնպես ասաց, որ կվախենա ինչ-որ կերպ ինձ աջակցել՝ ինչ-ինչ հանգամանքների զորու։

Էս ընկերոջը հիշեցի մեր նախկին ուսանողուհի Արմինե Մոսիյանի էսօրվա խիզախ կեցվածքի համեմատության մեջ, Արմինեի, ում ախռանիկներով շրջապատված դավաճանը երեխայի ներկայությամբ հաթաթա էր տալիս։ Armine MosiYan ջան, քեզ նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը։ Խոնարհումս քո կրած ցավին։

Մենուա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հ.Գ. Նկարում՝ Արմինեն է ու նրա նահատակ հայրը՝ Մերուժան Մոսիյանը։

Դիտվել է՝ 2662

Մեկնաբանություններ